vault, arch, arcade;
porch, portico;
girdle, belt;
soundwave;
— սրոյ, baldric, sword-belt;
— յաղթութեան, triumphal arch;
կապուտակային —, the arch, vault or canopy of heaven, the vaulted sky.
• , ի-ա հլ. «շէնքի կոր ճակատ, կամարակապ շինուածք» ՍԳը. որից կամա-րանի «կամարներ» Մագ. մեծ են. է» 27 22 կամարակապ ՍԳր. կամարաձև Ա. եզր. դ. 34. կամարակիցք Արծր. կամարապատ Ե-զեկ. խ. 22. կամարազարդ Անան. եկեղ.
• = Յն. ϰαμάρα «կամար, կամարաձև ծած. քով որևիցէ շէնք, կամարաւոր սենեակ» բառից փոխառեալ։ Այս բառը շատ հին է Հեռռռոտոս Ա. 199 գործածում է ϰαμάρη ձե-ւով. փոխառութեամբ անցել է շատ բառմա-թիւ լեզուների, ինչպէս լատ. camera, ca-mara «կամարաւոր ծածք, կամար, սենեա-ևի կամար», իտալ. camera «սենեակ», սպան. cámara, ֆրանս. chambre, հիռլ. camra. հբգ. chamara, գերմ. Kammer (բո-լորովին ուրիշ բառ է և սրանց հետ կապ չունի Zimmer «սենեակ» Kluge 544, Walde 242, որի հին ձևն է հհիւս. timbr, գոթ. timr-ǰan «կառուցել»), հսլ. komara, բուլգար. kemer (ուրիշ բազմաթիւ սլաւական ձևեր տե՛ս Berneker 556), լիթ. kamara, ալբան kamare, վրաց. კამარა կամարա և թրք, kemer «կամար»։ Վերջիններիս, ինչպէս նաև հայերէնի մէջ, ծագումով տարբեր եր-կու բառեր մէկ ձևի են յանգել պատահա-բար, այն է կամար «գստի» և կամար «ա-դեղնաձև», որոնք պէտք չէ շփոթել իրար հետ։ Յոյն բառը, որ այս բոլորի աղբիւռն է, ըստ վերջին գիտական բացատրութեան, հնդևրոպական ծագում ունի. ցեղակիցներն են լտ. čamurus «կոր, կամարաձև», սանս. kmárati «կորանալ», հբգ. himil «սենեակի կտուրը, երկինք», գերմ. Himmel «եռևենօ» հոլլ. hemel «կտուր» ևն (Walde 120, Boi-sacq 401-2, Kluge 238, Pokorny I aae՝ հնխ. qam-, qem-«կորացնել, ծռել» արմա-տի տակ)։-Հիւբշ. 164։
• Առհասարակ խառնել են նախորդի հետ. այսպէս ԳԴ պրս. քէմէր, ՆՀԲ թրք. քէմէր, յն. գամա՛րա, լատ. գա՛մէրա, վրաց. կամարա։-Lag, Armen. Stud. § 1089 յն. ϰαμάρα դնելով իրանեան փո-խառութիւն, իրանեան է համարում նաև հայը։ Տէրվ. Altarm. 31 և Նախալ. 68 բոլորն էլ իրար է միացնում և հանում հնխ. kam «կորանալ» արմատից։ Հիւբշ. 164 դրաւ երկուսի տարբերութիւ-նը, առաջինը իբրև իրանեանից, երկ-
• րորդը յունարէնից։ Karst, Յուշարձան 401, 402 սումեր. amar «երկնաևա-մար», 404 gam, kam «ծռել»։ Մառ. Яф. cборн. 2, 141 յաբեթական kam «երկինք» արմատից, որից նաև վրաց. ցա «երկինք», հայ. կապոյտ, յն. ϰαμάρα ենք
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. Ջղ. Տփ. կամար, Ննխ. գամար «կա-մար», Իգդ. կամար «օրօրոցի կամառո». Խրբ. գամար «երկնակամար», Զթ. գամօյ, գամոյ «վառարանի կամարը» նոր բառ և կամարծածուկ Սեբ. «օրօրոցի վրայի ծած-կոցը»։